Վայոց Ձորի Խաչիկ գյուղի մոտ գտնվող պատմական Խոտակերաց (Քարկոփի) վանքում եզակի մի մասունք՝ հստակ ընթեռնելի երկտող արձանագրությամբ՝ «Թի(ւ)ս ՅԾԹ», 910 թվականը կրող խաչքարի բեկոր։
Այս խաչքարը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի ստույգ թվագրում ունեցող հնագույն խաչքարերից է։ Այն ընդամենը 34 տարով է «երիտասարդ» հանրահայտ Հորթունի ամենահին խաչքարից, ինչպես նաև ժամանակակից է վանքի ամենահին կառույցին՝ Սբ. Աստվածածին եկեղեցուն, որը 910 թվականին կառուցել է Սյունյաց իշխանուհի Շուշանը։
Ավելին Վարձք հանդեսում raa-am.org/wp-content/uploads/2023/04/%D5%8E%D5%A1%D6%80%D5%B1%D6%84-7-3-hodvac.pdf
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation updated their status.
When this happens, it's usually because the owner only shared it with a small group of people, changed who can see it or it's been deleted.
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation updated their status.
When this happens, it's usually because the owner only shared it with a small group of people, changed who can see it or it's been deleted.
«Հայաստանի պատմություն» գրքաշարը հրատարակվում է 2015 թվականից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի կողմից, որի սկիզբը դրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը (նախատեսված է 36 հատոր)։
Այս գիտական ուսումնասիրությունների շարքը նվիրված է Հայկական լեռնաշխարհի և պատմական Հայաստանի տարբեր գավառների, քաղաքների ու բնակավայրերի պատմությանը, ճարտարապետությանը և հարուստ պատմամշակութային ժառանգությանը:
2026 թվականի դրությամբ լույս է տեսել գրքաշարի առաջին 6 հատորը.
Հայոց Ձոր (232 էջ)
Սալմաստ (575 էջ)
Արծկե (279 էջ)
Մռավականք (479 էջ)
Խնուս (400 էջ)
Ղարադաղ (495 էջ)
Տոնական առաջարկ. Ուսուցչի միջազգային օրվա առթիվ մինչև հոկտեմբերի 15-ը գործում է 50% զեղչ։ Ամբողջ 6 հատորները 120․000 դրամի փոխարեն կարող եք ձեռք բերել ընդամենը 60․000 դրամով։
📍 Հասցե՝ Նիկոլ Դուման 16/1
📞 Հեռախոս՝ 010 52 15 25
Sputnik Արմենիայի լրագրողուհի Սուսաննա Հովհաննիսյանի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը զրույցը Ադրբեջանի որդեգրած պետական վանդալիզմի քաղաքականության ու միջազգային անպատժելիության մթնոլորտի մասին:
28․09/2026📍Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի ...
«Ամենակարևոր արժեքը մարդն է, և եթե Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները միջազգայնորեն չեն պատժվում, էլ ի՞նչ խոսենք քարերի ու հուշարձանների ոչնչացման մասին»,- Րաֆֆի Քորթոշյան։
Խեղկատակություն է. Քորթոշյանը՝ ադրբեջանական վանդալիզմի և Ինտերպոլին դիմելու աբսուրդի մասին
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրենը կարծում է, որ միջազգային ամենակարևոր ոստիկանական հանգույցն օգտագործվում է աշխարհաքաղաքական ճ...
«Հիմա էլ նույն ճակատը շուռ է գալիս Վրաստանի դեմ»․ Բաքուն յուրացնում է վրացական եկեղեցին
Պատմության և մշակութային ժառանգության շուրջ ադրբեջանական-վրացական հ...
Հայկական մշակույթի դեմ ոտնձգություններով Ադրբեջանը քաղաքական ճնշում է գործադրում
Պաշտոնական Բաքվի համակարգված գրոհը հայկական մշակույթի և հայության իրավունքների վրա շարունակվում է. Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ և «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում ներառել Դադիվանքի խաչքարերն ու որմնանկարներ։ Ադրբեջանցի պաշտոնյան հայկական կողմին մեղադրել է անգամ արտերկրում դրանք որպես հայկական արվեստի գործեր ներկայացնելու մեջ։ Աննա Սարգսյանի զրույցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ
«Ինտերպոլի կանոնադրությունը խստորեն արգելում է կազմակերպությանը ներգրավվել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի հարցերում: Ոչնչացումից փրկելու նպատակով հակամարտության գոտուց դուրս բերված մշակութային արժեքների վերաբերյալ պահանջներ ներկայացնելը ոստիկանական ուղիները որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք օգտագործելու փորձ է: Խնդրո առարկա մշակութային արժեքները հայկական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Մշակութային արժեքների պղծումը կանխելու նպատակով տարհանման կամ հակամարտության ընթացքում դրանց փրկությունը համահունչ է ժառանգության պահպանման միջազգային չափանիշներին և չի կարող դիտարկվել որպես քրեական գողություն: Ադրբեջանի երկակի ստանդարտները հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը հիշել Ադրբեջանի կողմից մշակութային արժեքների ոչնչացման փաստագրված դեպքերը. 1998-2006 թթ. ընթացքում ավելի քան 3000 պատմական հայկական խաչքարերի և հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը և տարածքի վերածումը ռազմական հրաձգարանի։ Նախիջևանի հայկական հարյուրավոր եկեղեցիների և գերեզմանոցների հիմնահատակ ոչնչացումը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը 2020 թ. և դրա խորհրդանշական գմբեթի հետագա հեռացումը։ 2020-ից հետո Շուշիի Կանաչ ժամ (Սբ Հովհաննես Մկրտիչ), Մոխրենիսի Սբ. Սարգիս եկեղեցիների և հարյուրավոր պատմական այլ հուշարձանների ավերումը կամ ամբողջական ապամոնտաժումը և այլն։ Այսօր էլ առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում միջնադարյան հայկական հուշարձանների ջնջման, ձևափոխման և ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է». Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյան։ "Interpol's charter strictly prohibits the organization from becoming involved in matters of a political, military, religious, or racial nature. Presenting claims regarding cultural property evacuated from a conflict zone in order to save it from destruction is an attempt to use police channels as a tool of geopolitical pressure. The cultural property in question is an inseparable part of Armenian Christian heritage. Evacuating or rescuing cultural property during a conflict,
ARTSAKH ENDANGERED HERITAGE-2 - RAA
ARTSAKH ENDANGERED HERITAGE-2 Type Album Title ARTSAKH ENDANGERED HERITAGE-2 Author Raffi Kortoshian Year published 2025 Brief Information This three-language book is an updated version of the book-album The Endangered Armenian Christian Heritage of Artsakh published in English. We are convinced tha...
ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Աջակցեք վտանգված հայկական հուշարձանների ուսումնասիրմանն ու հանրահռչակմանը
DONATION
Support the study and promotion of endangered Armenian monuments.
www.armenianarchitecture.org/am/donation
artsakhmonuments.org/en/donation
🇦🇲🇺🇸
📣Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նպատակն է գիտարշավների միջոցով պատմական Հայաստանի ողջ տարածքում, երկրորդիվ նաև պատմական գաղթավայրերում գտնել հայկական նյութական մշակույթի հուշարձանները, վավերագրել և համակողմանի ուսումնասիրել: Հիմնադրամը ստեղծման նպատակներին հավատարիմ արդեն ավելի քան 57 տարի գիտարշավներ է իրականացնում պատմական հայկական նյութական մշակույթի հուշարձանները վավերագրելու, համակողմանի ուսումնասիրելու և հանրայնացնելու նպատակով, որի շնորհիվ էլ ունի 650,000 պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից, քարտեզներից և հարակից այլ նյութերից բաղկացած համակարգված հարուստ արխիվ:
📣 The purpose of the Research on Armenian Architecture Foundation is to find, study, and document monuments of Armenian material culture through fieldwork carried out throughout Historical Armenia. The foundation also conducts studies in Diasporan Armenian settlements. Faithful to its goals, the Research on Armenian Architecture Foundation has been carrying out fieldwork for more than 57 years to document and study monuments of Armenian material culture and raise awareness of them. Thanks to these activities, the foundation has rich, systematized archives of 650,000 images, microfilms, plans, maps, and other materials.
📌Ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանը 1968 թ. Գերմանիայի Աախեն քաղաքում հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հասարակական կազմակերպությունը:
1996 թ. Լոս Անջելես քաղաքում ստեղծվում է կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը Շահեն Հարությունյանի նախագահությամբ:
2000 թ. Երևան քաղաքում ստեղծվում է կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նախագահությամբ:
2010 թ. կազմակերպությունը վերագրանցվում է որպես հիմնադրամ:
📌 In 1978 Doctor of Architecture Armen Hakhnazarian founded Research on Armenian Architecture NGO in Aachen, Germany.
In 1996 Research on Armenian Architecture NGO opened a branch in Los Angeles, CA, USA, with Shahen Harutiunian as its director.
In 2000 Research on Armenian Architecture NGO opened a branch in Yerevan, Republic of Armenia, with Monumentologist Samvel Karapetian as its director.
In 2010 Research on Armenian Architecture NGO was re-registered as a foundation.
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայկական բարձրավանդակ՝ հայոց օրրան

